«Մենք գնում ենք Եվրատեսիլ: Անչափ հպարտ ենք ու պատիվ ունենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում և անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ»,- «Լադանիվա» խումբը նման գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը: Մարտի 9-ին այս տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը:
«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օր անց»,-ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:
0 Մեկնաբանություն