Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 805 միլիոն դրամ կհատկացնի 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Եթե այս հատկացումն էլ իրականացնենք, ընդհանուր առմամբ այս տարի պետական բյուջեից արդեն իսկ հատկացրել ենք 6 միլիարդ 640 միլիոն դրամ։
Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար կհատկացվի 230 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 170 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 26 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 441 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 3 ծրագրի համար՝ 53 միլիոն դրամ, Շիրակի մարզին 6 ծրագրի համար՝ 342 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 293 միլիոն դրամ եւ Տավուշի մարզին 3 ծրագրի համար՝ 115 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։
0 Комментарий